Բաժիններ՝

Մենք ոչ ոքի չենք օկուպացրել Ղրիմում. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Ղրիմում չի խախտել միջազգային իրավունքը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ղրիմի դեպքում միջազգային իրավունքը խախտված չէ: Համաձայն ՄԱԿ-ի Կանոնադրության՝ յուրաքանչյուր ժողովուրդ ինքնորոշման իրավունք ունի»,- հայտարարել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ թերակղզում ռուսական զինված ուժերի ներկայությունը հարկավոր է միայն նրա համար, որ կանխի «միջամտությունը մարդկանց ազատ կամարտահայտման հարցում»:

«Մենք չենք կռվել, չենք օկուպացրել ոչ ոքի, ոչ մի տեղ չենք կրակել, ոչ մի մարդ չի զոհվել Ղրիմի իրադարձությունների հետևանքով: Ոչ ոք: Մենք օգտագործել ենք զինված ուժերը միայն այն բանի համար, որ զսպենք այնտեղ գտնվող Ուկրաինայի ավելի քան 20 հազար զինծառայողներին, որպեսզի չմիջամտեն այնտեղ գտնվող մարդկանց ազատ կամարտահայտմանը»,- ասել է Պուտինը՝ հղում կատարելով Կոսովոյի օրինակին:

«Կոսովոն հայտարարել է իր անկախության մասին, ու ողջ աշխարհը դա ընդունել է, փաստացի, գիտե՞ք, թե ինչ եղանակով: Խորհրդարանի որոշմամբ: Նրանք անգամ հանրաքվե չեն անցկացրել»,- ասել է Պուտինը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս