Բաժիններ՝

Էրդողանը Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինա ու Վրաստան ներխուժելու մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր վերաբերմունքն է արտահայտել Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքի ուսումնամարզական ճամբարի վրա ԴԱԻՇ-ի զինյալների հարձակման առնչությամբ, որտեղ տեղակայված է Թուրքիայի ԶՈՒ կոնտինգենտը, հայտնում է Milliyet-ը:

Էրդողանը հայտնել է, որ այդ հարձակման ժամանակ սպանվել է 18 ահաբեկիչ:
Իր խոսքում նա նաև խիստ քննադատության է ենթարկել Ռուսաստանին: «Ռուսաստանն ասում է, որ իրեն այդտեղ է ուղարկել Սիրիայի կառավարությունը, սակայն Սիրիայի կառավարությունը լեգիտիմ չէ: Նրանք ասում են.

«ՄԱԿ-ը մեզ լեգիտիմ է համարում»: Կարելի է համարել, սակայն դուք պարտավոր չեք ժամանել այնտեղ, ուր ձեզ կկանչեն:
Ինչո՞ւ դուք ներխուժեցիք Վրաստան: Ներխուժել եք, քանի որ ձեզ կանչե՞լ են: Ի՞նչ էր ձեզ հարկավոր Վրաստանում:

Ուկրաինա ներխուժել եք, քանի որ ձեզ կանչե՞լ են: Ինչո՞ւ ներխուժեցիք: Նրանք հայտարարում են, որ պայքարում են Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ: Ո՛չ, հիմա Ռուսաստանը չի պայքարում Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ: Հակառակը, նրանք ռմբակոծում են չափավոր ընդդիմությանն ու մեր թուրքմեն հայրենակիցներին»,- հայտարարել է Էրդողանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս