Բաժիններ՝

Ձհահոսքի պատճառով փակ է Վրաստանը Ռուսաստանին միացնող ավտոճանապարհը

Ռուսաստանը Վրաստանին միացնող սահմանի հարևանությամբ գտնվող լեռնադահուկային Գուդաուրի հանգստավայր տանող ճանապարհին ավտոտրանսպորտի տեղաշարժը արգելված է ձնահոսքերի պատճառով, ասվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ Մլետա-Գուդաուրի ճանապարհին մի քանի ձնահոսք կա, հայտնում է newsgeorgia.ge-ն: Դրանց մասշտաբների ծավալից կախված կլինեն մաքրման աշխատանքները ու ճանապարհի բացման ժամանակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համաձայն Շրջակա միջավայրի ազգային գործակալության խորհրդատվության՝ քամու ու վտանգավոր ճանապարհի պատճառով ճանապարհը փակ է Մցխեթ-Ստեպանծմինդա-Լարս ավտոմայրուղու Մլետա-Կոբի հատվածում:

Դեպքի վայր են ուղարկվել ավտոճանապարհների դեպարտամենտի համապատասխան ծառայությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031