Թուրքիայում մետրոյի գնացք է կողաշրջվել
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/1739208.jpg)
Թուրքիայի Իզմիր քաղաքում մետրոյի գնացք է շրջվել: Վթարը տեղի է ունեցել կայարանից մի քանի մետր հեռավորության վրա՝ երկաթուղային ճանապարհի բաց հատվածում, հայտնում է Haberturk-ը:
Դեպքի հետևանքով զոհեր չկան, սակայն կան տուժածներ: Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել այն բանի պատճառով, որ գնացքի հարևանությամբ եղել է բեռնատար կոնտեյներ: Վագոնը կողաշրջվել է, իսկ կոնտեյներն ընկել երկաթուղային ճանապարհի վրա՝ փակելով երթևեկությունը: