Բրյուսելում հայտնաբերել են մահապարտի գոտի ու փարիզյան ահաբեկիչ Սալահ Աբդելսլամի մատնահետքերը
Բրյուսելում դեռևս դեկտեմբերի 10-ին անցկացված ստուգայցերի ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է պայթուցիկի նյութեր ու մահապարտի գոտիներ, այսօր հայտարարել է Բելգիայի դատախազությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Բնակարանում հայտնաբերվել են նաև Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչ Սալահ Աբդեսլամի մատնահետքերը:
Սխարբեք շրջանում գտնվող բնակարանը վարձակալվել էր կեղծ փաստաթղթերով մի մարդու կողմից, ով արդեն կալանավորվել է Փարիզի ահաբեկչություններին առնչություն ունենալու մեղադրանքով:
Բելգիայի ոստիկանության գտածոն նշանակում է, որ Փարիզի ահաբեկչությունները մասնակի կազմակերպվել են Բելգիայի տարածքում:
Անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Ֆրանսիայի ոստիկանությունը անցկացրել էր բազմաթիվ ստուգայցեր, որի ընթացքում հայտնաբերվել էին անօրինական զենք, ինչպես նաև ԴԱԻՇ-ի հետ կապերի մեջ կասկածվող անձինք: