Նոյերը՝ 2015 թվականի լավագույն դարպասապահ. IFFHS
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ը, հրապարակել է 2015-ի տվյալներով աշխարհի լավագույն դարպասապահների վարկանիշային աղյուսակը:
«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը 3-րդ անգամ անընդմեջ հաղթել է այս անվանակարգում: Երկրորդ հորիզոնականում «Յուվենթուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն է, իսկ երրորդը Կլաուդիո Բրավոն է՝ «Բարսելոնա»:
Դարպասապահների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
1. Մանուել Նոյեր ՝ «Բավարիա», Գերմանիա – 188)
2. Ջանլուիջի Բուֆոն՝ «Յուվենթուս», Իտալիա – 78
3. Կլաուդիո Բրավո՝ «Բարսելոնա», Չիլի – 45
4. Դավիդ դե Խեա՝ «Մանչեսթեր Յունայթեդ», Իսպանիա – 34
5. Տիբո Կուրտուա՝ «Չելսի», Բելգիա – 24
6. Պետր Չեխ՝ «Արսենալ», Չեխիա – 18
7. Մարսելո Բարովերո՝ «Ռիվեր Պլեյտ», Արգենտինա – 12
8. Մարկ-Անդրե տեր Շտեգեն՝ «Բարսելոնա», Գերմանիա – 7
9. Իկեր Կասիլիաս՝ «Պորտու», Իսպանիա – 6
10. Դանիել Սուբաշիչ՝ «Մոնակո», Խորվաթիա – 4
Սիրարփի Աղաբաբյան