Բաժիններ՝

Նեյմարը՝ կոռուպցիոն սկանդալի կիզակետում

Բրազիլիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մեղադրվում է խարդախության ու կոռուպցիայի մեջ: Իսպանիայի դատախազությունը երիցս նրան հրավիրել է դատարան՝ որպես մեղադրյալ ցուցմունք տալու:

Մեղադրյալների մեջ են նաև ֆուտբոլիստի հայրը, «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Մարիա Բարտոմեուն, կատալոնական ակումբի» նախկին ղեկավար Սանդրո Ռոսելը, ինչպես նաև՝ «Սանթոսի» նախկին նախագահներ Լուսի Ալվարո դե Օլիվեյրան և Օդիլիո Ռոդրիգեսը:

Մեղադրանքն առաջադրվել է DIS ֆոնդի հայցով, որի ներկայացուցիչները պնդում են, որ պետք է ստանան Նեյմարի՝ «Սանթոսից» «Բարսելոնա» տրանսֆերի գումարի 40 տոկոսը: DIS-ը նշում է, որ ստացել է միայն 17,1 միլիոն՝ այն դեպքում, երբ «Բարսելոնան» վճարել է 83,3 միլիոն եվրո:

DIS-ը նաև Նեյմարին մեղադրում է ֆոնդի հետ համագործակցության պայմանավորվածությունը խախտելու մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս