ԱՄՆ-ը չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը
Սպիտակ տունը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ տնտեսական նոր պատժամիջոցներ կարող է սահմանվել այն բանից հետո, երբ Փխենյանը ջրածնային ռումբ է փորձարկել: Այս մասին, ինչպես հայտնում է korrespondent.net-ը, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը մտադիր է սերտորեն համագործակցել Չինաստանի հետ, որպեսզի կայացնի Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկման դեմ առավել ընդունելի պատասխան:
Հիշեցնենք, որ Հյուսիսային Կորեան հունվարի 6-ին հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Նման ռումբը ենթադրում է առավել բարդ տեխնոլոգիաների օգտագործում, իսկ դրա պայթյունն ավելի հզոր է, քան ուրանի կամ պլուտոնի ռումբերի պայթյունը:
Բազմաթիվ փորձագետներ ու քաղաքական գործիչներ կասկածում են հյուսիսկորեական իշխանությունների հայտարարության ճշմարտացիությանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը խստորեն դատապարտել է Փխենյանի հայտարարությունը, որ իբր իրականացրել է ջրածնային ռումբի փորձարկում Հյուսիսային Կորեայում: