Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն Էրդողանի մասին հրապարակումներից հետո իր մոտ է կանչել Իրանի դեսպանին

Թուրքիայի ԱԳՆ-ն իր բողոքն է հայտնել Թեհրանին՝ կապված իրանական ԶԼՄ-ներում հայտնված հրապարակումների առնչությամբ այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապված է հունվարի 2-ին մահապատժի ենթարկված շիա հայտնի կրոնական գործիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք մեր նախագահի՝ Սաուդյան Արաբիա կատարած այցը մահապատիժների հետ կապելու փորձերը, որոնք ընդգծվել էին մի շարք պարբերականների կողմից, որոնք առնչություն ունեն Իրանի իշխանությունների հետ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ Էր-Ռիադի ու Թեհրանի միջև հակամարտությունը սրվել է այն բանից հետո, երբ հունվարի 2-ին Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկվեց շիա աստվածաբան Նիմր ան-Նիմրը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս