Բաժիններ՝

Ֆրանսիացի հայտնի լարախաղացը զոհվել է՝ ընկնելով 30 մետր բարձրությունից

Ֆրանսիացի հայտնի լարախաղաց Տանկրեդ Մելեն՝ ակրոբատիկ Flying Frenchies խմբի հիմնադիրը, նախօրեին զոհվել է բարդ տրյուկի իրականացման ժամանակ Ֆրանսիայի հարավ-արևելքում: Այս մասին ասվում է խմբի Facebook-յան էջում:

Ակրոբատներն աշխատում էին օդապարիկի վրա՝ նոր համարի վրա, երբ այն անսպասելիորեն վերև է բարձրացել: 32-ամյա Մելեն գահավիժել է 30 մետր բարձրությունից:

Մելեն հայտնի էր սպորտի էքստրեմալ մարզաձևերի աշխարհում: Նա զբաղվել է լարախաղացությամբ, բեյսջամփինգով, վինգսյուտով, ալպինիզմով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս