Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված գործի վարույթը կարճվել է

Թատերագետ Լևոն Մութաֆյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է: Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Լևոն Մութաֆյանի դին հայտնաբերվել էր նոյեմբերի 11-ին` Կենտրոն վարչական շրջանում գտնվող հյուրանոցի համարներից մեկում:

ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն  էր տարածել այն մասին, որ կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում այսօր ստացվել է Լևոն Մութաֆյանի մահվան մասին բժշկական վկայականը, որի համաձայն` նրա մահը սրտային սուր անբավարարության հետևանք է։

Տեսանյութեր

Լրահոս