Դասերը կվերսկսվեն հունվարի 18-ից
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության` ՀՀ կրթության և գիտության նախարարությանն ուղղված միջնորդությունը, համաձայն որի` հանրապետությունում վերջին շրջանում տարածված սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` ձմեռային արձակուրդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում մինչև սույն թվականի հունվարի 18-ը երկարաձգելու վերաբերյալ:
Համաձայն հրամանի` մինչև ուսումնական տարվա ավարտը կապահովվի առարկայական ծրագրերի կատարումը` դասացուցակներում համապատասխան փոփոխություններ կատարելու և լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու միջոցով:
Ոչ պետական ուսումնական հաստատություններին առաջարկվում է առաջնորդվել նույն աշխատակարգով։