Ներգաղթյալները Ավստրիայում ու Շվեյցարիայում հարձակվել են կանանց վրա. ԶԼՄ-ներ
![](https://168.am/wp-content/uploads/2016/01/0179fd7a1d68135c558a75e77fee3b0e__660x-1.png)
Ավստրիայի ու Շվեյցարիայի ոստիկանությունները հրապարակել են տվյալներ ներգաղյալների կողմից կանանց վրա հարձակումների դեպքերի վերաբերյալ:
Համաձայն ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունների՝ Քյոլնի նմանությամբ դեպքեր կրկնվել են նաև Եվրոպայի մյուս քաղաքներում:
Այսպես, ըստ Die Presse թերթի տեղեկությունների, հանցագործություններ կատարվել են նաև Նոր տարվա նախօրեին ու ամանորյա գիշերը: Ավստրիայի Զալցբուրգ քաղաքի 22-ամյա բնակչուհին բողոքել է, որ հարձակումների է ենթարկվել օտարերկրացիների կողմից: Չարագործները, որոնք եղել են խմբով, հափշտակել են նրա բջջային հեռախոսը:
Նույն Զալցբուրգում 28-ամյա մի աֆղան փորձել է բռնաբարել 58-ամյա մի կնոջ, իսկ բավարացի մի զբոսաշրջիկի հետապնդել է Սիրիայից մի փախստական:
Ֆրանսիական Le Figaro-ի տեղեկություններով՝ գողությունների ու սեքսուալ ոտնձգությունների մասին նմանատիպ հայտարարություններ արվել են նաև Շվեյցարիայի Ցյուրիխում: