Ձյան ծանրությունից շինության տանիք է փլուզվել
Հունվարի 1-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի Թանահատի փողոց 2 տան բակում ձյան ծանրությունից փլուզվել է շինության տանիք:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ձյան շերտի ծանրությունից փլուզվել է Մ. Ա.-ին պատկանող օժանդակ շինության տանիքը (մոտ 54 քմ):