ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Գեղարքունիքի մարզում բուք է
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 5-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Փակ են Սոթք-Քարվաճառ, Ուրասար-Կաթնաղբյուր, Տաշիր-Պրիվոլնոյե, Տաշիր-Բլագոդարնոյե-Կաթնառատ, Արթիկ-Մարալիկ, Արթիկ-Մանթաշ, Արթիկ-Գողանիստ, Ձիթանկով-Քարաբերդ, Գորիս-Սիսիան, Քաջարան-Մեղրի, Բերդ-Ճամբարակ, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի են Գյումրի-Լանջիկ, Մեղրի-Կապան, Գորիս-Կապան ավտոճանապարհները, Տիգրանաշենի, Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները:
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում, Շիրակի մարզի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Գեղարքունիքի մարզում առկա է բուք:
ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:
ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:
Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումներն իրենց ծառայությունը կիրականացնեն ուժեղացված ռեժիմով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց ՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար ՝ խիստ անհրաժեշտության դեպքում: