Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի քննությունը, հայտնում է haqqin.az-ը:
Դատարանի որոշմամբ՝ լրագրողը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Դատավճռի համաձայն՝ նա պատիժը կրելու է խիստ ռեժիմի բանտում:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ իր ելույթում պետական մեղադրողը նրան պահանջել էր դատապարտել 7 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք նաև, որ «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել է Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց:
Միրկադիրովը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու (պետական դավաճանության) մեջ: Միրկադիրովը կտրականապես հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:
Անցած տարվա ապրիլի 19-ին նրա նկատմամբ կայացվել էր 3 ամսով կալանավորելու որոշում: Լրագրողի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: