Հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով զոհվել է հայ զինծառայող. հարուցվել է քրեական գործ
Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից հայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
25.12.2015թ՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ աջ ուսային և անութային շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սիսակի Աքուլյանը:
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին