«Մենք` քրիստոնյաներս, ոչնչացման շեմին ենք կանգնած». Էմիր Կուստուրիցա. panorama.am

panorama.am-ի փոխանցմամբ՝ աշխարհահռչակ սերբ ռեժիսոր, երաժիշտ և դերասան Էմիր Կուստուրիցան այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասել է. «Իմ կանխատեսումն այն է, որ մենք` քրիստոնյաներս, ոչնչացման շեմին ենք կանգնած: Քրիստոնեության վատ վիճակի մասին է վկայում ներկայիս Եվրոպան, քրիստոնեությունն ուղղակի կտտանքների է ենթարկվում: Այստեղ պարբերաբար մուսուլմանական երկրներից ներգաղթյալներ են գալիս: Ես, իհարկե, փախստականների դեմ ոչինչ չունեմ, բայց մշտապես ինքս ինձ հարց եմ տալիս` ինչու փախստականները ուղղակի չեն գնում Սաուդյան Արաբիա, որը ամենահարուստ երկրներից մեկն է, այլ գալիս են Եվրոպա` կտրել-անցնելով ավելի երկար ճանապարհ:

Ֆրանսիացի շատ հայտնի մի մտավորականներից մեկն այդ հարցիս պատասխանեց` նրանք կարիք ունեն տարեկան 1 մլն մարդ Եվրոպա ուղարկել, որպեսզի Եվրոպան կորցնի իր ինքնությունը: Երբ ես կնքվեցի, դարձա քրիստոնյա (նա ծնվել է մուսուլման ընտանիքում և միայն մի քանի տարի առաջ կրոնափոխ է եղել դառնալով ուղղափառ քրիստոնյա), այդ ժամանակ քրիստոնեության վատ շրջանն էր, բայց քանի որ ես հավատում եմ արվեստին, ես նաև հավատում եմ Աստծուն»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս