Իրաքում կալանավորել են ԴԱԻՇ-ի ավելի քան 40 անդամի
Իրաքի հատուկ ծառայությունները կալանավորել են ԴԱԻՇ-ի 40 անդամների, հայտնում է RIA Novosti-ն:
Իրաքցի ուժայինների խոսքով՝ առգրավվել են մեծ քանակությամբ պայթուցիկ սարքեր, ահաբեկիչներին պատկանող մահապարտների գոտիներ, ավտոմեքենաներ, ինչպես նաև մեծ քանակությամբ գումար:
Հիշեցնենք, որ Իրաքի Զինված ուժերը երեքշաբթի սկսել են ԴԱԻՇ-ից իրաքյան Անբար նահանգում Էր-Ռամադի քաղաքի ազատագրման օպերացիան: Կառավարական ուժերը հույս ունեն քաղաքն ազատագրել մի քանի օրում: