Հունվարի 8-ը աշխատանքային օր է
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում որոշել է հունվարի 8-ի աշխատանքային օրը մեկ այլ օր չտեղափոխել:
Այսպիսով, Հայաստանի բնակիչները կհանգստանան դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 7-ը ներառյալ, հունվարի 8-ին կաշխատեն, որից հետո կրկին երկու օր կհանգստանան (հունվարի 9-10-ը շաբաթ և կիրակի օրեր են):