Բաժիններ՝

Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում շարունակվում են զինված բախումները, մարդիկ զանգվածաբար լքում են իրենց տները

Մոտ 100 հազար մարդ է պարտադրված փախստական դարձել «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների ու թուրք ուժայինների հետ բախումների պատճառով, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Թուրքիայի ՆԳՆ-ի զեկույցին:

Իշխանությունները Թուրքիայի հարավարևելյան քրդաբնակ շրջաններում, մասնավորապես Դիարբեքիր քաղաքի Սուր շրջանում, Ջիզրե քաղաքում, Շիրնակ նահանգում, ինչպես նաև Մարդին նահանգի Նուսայբին ու Դարգեչիտ քաղաքներում պարետային ժամ են հայտարարել զինված բախումների հետևանքով:

Մասնավորապես, հակաահաբեկչական օպերացիային մասնակցում է մոտ 10 հազար թուրք զինվորական ու ոստիկան: Նրանք քանդում են PKK-ի զինյալների կողմից սարքված ականապատ բարիկադները, որոնք արվել էին քաղաքներ ռազմական տեխնիկայի մուտքն արգելելու համար:

Վերջին 8 օրում զինված բախումների հետևանքով սպանվել է 168 քուրդ զինյալ ու Թուրքիայի անվտանգության 4 աշխատակից:

Թուրքիայի 5 շրջաններում, որոնք մարտեր են ընթանում, բնակվում է 1,3 միլիոն մարդ: Նրանցից 100 հազարը լքել են իրենց տները՝ վախենալով սեփական անվտանգության համար, ինչպես նաև կենցաղային զրկանքների հետևանքով, որոնք առաջացել են շուրջօրյա պարետային ժամ հայտարարելուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս