Բաժիններ՝

«Գուդվինում» ամեն ինչ ջարդուփշուր է արված, հատակը՝ արյունով պատված. աշխատակիցն սպանվել է. news.am

Երեւանի Շենգավիթ համայնքում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, գործող «Գուդվին» բուքմեյքերական գրասենյակում սպանված հայտնաբերվածը «Գուդվինի» աշխատակից 28-ամյա Արթուր Նազարյանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին դեպքի վայրում հավաքվածները:

Արթուր Նազարյանի դին հայտնաբերել է նրան հերթափոխելու եկած աշխատակիցը, որն էլ ահազանգել է ոստիկանություն:

Ըստ դեպքի վայրում աշխատող իրավապահների՝ տղամարդու դիակի վրա հրազենային վնասվածքներ չկան: Առայժմ հայտնի չէ՝ ինչով են սպանել Արթուր Նազարյանին: Գրասենյակում ամեն ինչ ջարդուփշուր է արված, հատակը՝ ամբողջությամբ պատված է արյունով: Իրավապահները կասկածներ ունեն, որ աշխատակիցը սպանվել է կոտրված ապակե իրերի կտորտանքներից մեկով:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնում են, որ դեռ հաստատված չէ, գրասենյակի դրամարկղից գումար գողացել են, թե ոչ:

«Տարածքում տեսախցիկ չկա, պարզ չէ՝ գողություն արել են թե, ոչ, հիմա քննիչներն աշխատում են, կպարզվի դեպքի հանգամանքները»,-ասաց բուքմեյքերական գրասենյակի առջեւ հավաքվածներից մեկը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս