«Արսենալը» սկսել է Սանչեսի և Օզիլի պայմանագրերի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները
«Արսենալը» բանակցություններ է սկսել՝ կիսապաշտպաններ Ալեքսիս Սանչեսի և Մեսութ Օզիլի պայմանագրերի երկարաձգման հետ կապված:
Ինչպես հաղորդում է The Times-ը, լոնդոնյան ակումբն առաջարկում է ֆուտբոլիստներին աշխատավարձի բարձրացում` շաբաթական մինչև 150 հազար ֆունտ:
Ներկայումս Սանչեսն «Արսենալում» 1 շաբաթվա կտրվածքով ստանում է 130 հազար աշխատավարձ, իսկ Օզիլը` 140 հազար: Իսկ խաղացողների նկատմամբ իրավունքը «Արսենալին» է պատկանում մինչև 2018թ. ամառ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը