Գիշերը վթար է տեղի ունեցել. տուժածի վիճակը ծանր է
Դեկտեմբերի 24-ին, ժամը 00.48-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան-Դիտակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մխչյան-Դիտակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ում «Մերսեդես C180» մակնիշի 89 VT 089 պետհամարանիշով (վարորդ՝ 1986 թ. ծնված Վ. Ղ.) ավտոմեքենան կողաշրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ` հոսպիտալացվել է Արտաշատ քաղաքի ԲԿ, իսկ ուղևոր՝ Ծ. Ա.-ը «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, մոտեցրել այն ավտոքարշակին և կատարել ճանապարհի մաքրման աշխատանքներ: