Փանիկում վախեցած են. շատերն են շփվել այդ երիտասարդների հետ, մտածում են, որ իրենց հետևից էլ կգան». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանում նոյեմբերի 25-ին վնասազերծված` ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի անդամներից մեկը Շիրակի մարզի Փանիկ գյուղի ղեկավարի եղբորորդին է: Երեկ մեզ չհաջողվեց կապվել գյուղապետի հետ, ողջ օրը նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: Տեղեկությունը հաստատեց փանիկցի Պետրոս Մակեյանը.

«Գյուղում պտտվող խոսակցությունների համաձայն, նա տաքսի է վարել եւ խմբին տեղափոխել»: Ի դեպ, կալանավորվածներից չորսը Փանիկից են: Մակեյանն ասաց, որ գյուղում հիմա բոլորը սարսափած են, «շատերն են շփվել այդ երիտասարդների հետ, բնականաբար, մտածում են, որ իրենց հետեւից էլ կգան»:

Կալանավորվածներից Տիգրան Բոյաջյանի երկու հորեղբայրները, ըստ Մակեյանի, 1990թ. պաշտպանել են Բերդաձորը, երրորդ հորեղբայրն ու հայրը մասնակցել են Շուշիի, չորրորդ հորեղբայրը՝ Մարտակերտի ազատագրմանը: Խմբի մեկ այլ անդամի՝ Գեւորգ Ջնդոյանի հայրը եղել է Պետրոս Մակեյանի զինակիցը, իրենց գերդաստանի այլ տղամարդկանց հետ մասնակցել է Բերդաձորի պաշտպանությանը: Չորրորդին Մակեյանը չի ճանաչում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս