Պարենամթերքը Հայաստանում շարունակում է թանկանալ. «Հայկական Ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության պաշտոնական տվյալներով այս տարվա նոյեմբերին հոկտեմբերի համեմատ պարենային ապրանքները ամբողջ աշխարհում էժանացել են 1.6 տոկոսով, Իսկ Հայաստանում` թանկացել են 1.7 տոկոսով: Պարենամթերքը աշխարհում էժանանում է արդեն ավելի քան մեկ տարի: Իսկ Հայաստանում այդ մեկ տարվա ընթացքում պարենամթերքը անընդհատ թանկացել է: Բայց եթե անցած տարվա հետ համեմատություններ անելիս պետք էր հաշվի առնել դրամի` անցած տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին տեղի ունեցած կտրուկ արժեզրկումը, ապա վերը բերված համեմատության մեջ նման գործոն այլեւս չկա:

Դրամի փոխարժեքը նոյեմբերին հոկտեմբերի համեմատ չի փոխվել, բայց պարենամթերքը Հայաստանում շարունակում է թանկանալ, ի հեճուկս ամբողջ աշխարհում արձանագրվող միտումների: Նշենք, որ անցած մեկ տարվա ընթացքում պարենամթերքը աշխարհում էժանացել է շուրջ 25 տոկոսով, Իսկ Հայաստանում թանկացել է 3.8 տոկոսով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս