Յուրգեն Կլոպը երգել է մանկական հիվանդանոցի երեխաների համար
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մասնակցել է ակումբի` Ալդեր Հեյ մանկական հոսպիտալում անցկացվող ամենամյա ակցիային:
Ֆուտբոլիստների և բուժանձնակազմի աշխատակիցների հետ Կլոպը երգել է, նվագել փոքրի թմբուկի վրա, պարել և ուրախացրել երեխաներին:
Կլոպի հետ երեխաներին այցելել են նաև թիմի ավագ Ջորդան Հենդերսոնը, Նաթանիել Կլայնը և Դեյան Լովրենը:
https://www.youtube.com/watch?v=gFmawm6zets
Սիրարփի Աղաբաբյան