![](/banners/BeFunky-design.jpg)
Երբ ներքնազգեստի գովազդում ներգրավված են սովորական կանայք
![](https://168.am/wp-content/uploads/2015/12/1729542.jpg)
Ներքնազգեստի շվեդական հայտնի & Other Stories բրենդը, որոշելով տարբերվել ընդունված չափանիշներից, իր նոր՝ անսովոր հավաքածուի գովազդում իդեալական մարմիններ ունեցող մոդելների փոխարեն՝ նկարահանել է հասարակ կանանց, որոնց մարմինները հեռու են իդեալական համարվելուց, հայտնում է Elle-ը:
Բրենդի կրծկալներն ու վարտիքները ներկայացնում են մարմիններին սպիներ ու դաջվածքներ ունեցող, թևատակերում մազափնջեր ունեցող կանայք:
Բրենդի ներկայացուցիչների կարծիքով՝ այդ քայլով իրենք ձգտել են հաշվի առնել յուրաքանչյուրի անհատականությունը: