Բաժիններ՝

Մադոննան հերքել է Շոն Փենի՝ իրեն ծեծելու մասին լուրերը

Ամերիկացի երգչուհի Մադոննան ապացույցներ է ներկայացրել, որ Շոն Փենն իրեն չի ծեծել բեյսբոլի մահակով 1980-ականներին, երբ իրենք դեռ ամուսիններ էին, հայտնում է The Daily Mail-ը:

57-ամյա երգչուհին վստահեցնում է, որ Շոն Փենը իրեն երբեք չի ծեծել՝ իր խոսքերը հաստատելով ականատեսների վկայություններով:

«Իմ ու Շոնի միջև հաճախ են առաջացել վեճեր, երբ մենք ամուսնացած ենք եղել, սակայն նա անգամ մատով չի դիպչել ու երբեք բարոյապես չի ստորացրել»,- նշել է Մադոննան:

Ինչպես նշում է պարբերականը, դերասանուհին արձագանքել է զրպարտության մասին գործին, որտեղ Շոն Փենը մեղադրանքներ էր հղել ռեժիսոր Լի Դենիելսի հասցեին: Հայտնի է, որ հոլիվուդյան դերասանը դատական հայց է ներկայացրել «Կայսրության» ստեղծողի դեմ դեռ այս տարվա սեպտեմբերին ու պահանջում է Դենիելսից 10 մլն դոլար:

Անձամբ ռեժիսորը մի քանի ամիս առաջ արտահայտվել էր Շոն Փենի հասցեին՝ նրան մեղադրելով ընտանեկան բռնության մեջ:

Մադոննան ու Շոն Փենն ամուսնացած են եղել 1985-1989թթ.: Մադոննայից ամուսնալուծվելուց հետո դերասանն անմիջապես ամուսնացավ դերասանուհի Ռոբին Ռայթի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031