Քենդալ Ջեններ և արքայազն Հարրի. Ովքե՞ր են 2015թ. ամենաոճային կուռքերը
Նորաձևության ոլորտի փորձագետները կազմել են 2015թ. ոճային հայտնի մարդկանց ցուցակը, գրում է Financial Times-ը:
Վարկանշային աղյուսակում, բացի դերասաններից, երգիչներից, երաժիշտներից, հայտնվել են նաև քաղաքական գործիչներ ու աստղեր:
2015թ. ամենաոճային քաղաքական գործիչները Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնն ու Բրիտանիայի արքայազն Հարրին են: Ոճային է համարվել նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Վարկանշային աղյուսակում հայտնվել են դերասանուհիներ Լեա Սեյդուն, Ջուլիանա Մուրը, Ջենիֆեր Լոուրենսը, մոդել Քենդալ Ջենները, One Direction խմբի անդամ Հարրի Սթայլզը, երգիչ Ջասթին Բիբերը:
Փորձագետներն առանց ուշադրության չեն թողել նաև դերասան Քոլին Ֆարելի ոճը, ով վերջին «Աստղային պատերազմներ» ֆիլմի ռեժիսորն է: