Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան տեղափոխվելու է «Արսենա՞լ»

Ինչպես պնդում է The Daily Mail-ը, «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է շարունակել կարիերան «Արսենալում»: Ըստ աղբյուրի տեղեկության՝ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչը Արսեն Վենգերի մեծ երկրպագուն է և ցանկանում է դառնալ նրան փոխարինողը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո իսպանացին, ամենայն հավանականությամբ, կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», ինչպես նաև՝ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»:

Հիշեցնենք, որ Գվարդիոլայի պայմանագրի ժամկետը մյունհենյան ակումբի հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, և իսպանացին արդեն հայտարարել է, որ չի շարունակի աշխատանքը «Բավարիայում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031