Բաժիններ՝

Sukhoi Superjet- ը վթարային վայրէջք է կատարել Չելյաբինսկում

Մոսկվա ուղևորվող ուղևորատար Sukhoi Superjet ինքնաթիռը վերադարձել է Չելյաբինսկի օդանավակայան տեխնիկական խնդիրների պատճառով, հայտնում է Interfax-ը:

ՌԴ ԱԻՆ-ից հայտնել են, որ տեղի ժամանակով ժ. 10.07-ին դիսպետչերին տեղեկություններ են հասել ինքնաթիռի վթարային վայրէջքի մասին:

«Ինքնաթիռն իրականացրել է արտակարգ վայրէջք, ոչ ոք չի տուժել»,- ասել են փրկարարները:

Նախնական տվյալների համաձայն՝ օդանավը Չելյաբինսկ է վերադարձել տեխնիկական պատճառներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս