ՌԴ օդատիեզերական ուժերը Սիրիայում ոչնչացրել են զինյալների գրեթե 100 ավտոցիստեռն
Ռուսական «Սու-34» ռմբակոծիչները մեկ օրում Սիրիայում ոչնչացրել են 15 բենզատարներից բաղկացած ավտոշարասյուն ու գրեթե 100 վառելիքային ավտոցիստեռն, որոնք օգտագործվել են ահաբեկիչների կողմից: Այս մասին, ինչպես հայտնում է LifeNews-ը, այսօր հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ահաբեկիչների եկամուտները չեզոքացնելու նպատակով վերջին օրերին ռուսական «Սու-34» ռմբակոծիչները Դեր Զորի մոտ ոչնչացրել են վառելիքի ցիստեռններ»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Հասիկա նահանգի Ռաշիդիա-Գալուբիա բնակավայրի մոտ «Սու-34»-ը ոչնչացրել է 15 ավտոշարասյուն, որոնք ուղևորվում էին ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջաններից դեպի հյուսիս: