«Պարոն Լիսկա չի, պարոն Խաչատրյան ա». Վիճաբանություն Կապանում. armtimes.com
Այսօր Սյունիքի մարզկենտրոն Կապանում մեկնարկեց «Նոր Հայաստան» հանրային փրկության մարզային առաջին հանդիպումը: armtimes.com-ի փոխանցմամբ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ Սյունիքում չեն գործում ազգային իշխանությունները եւ խնդիր է առաջանում ձեւավորել ազգային իշխանություններ. «Կարեղ ենք ասել, որ Սյունիքը չունի մարզպետ, Լիսկան Սյունիքի մարզի մարզպետը չէ»,- հայտարարեց Զարուհի Փոստանջյանը և Կապանի հրապարակում հավաքված որոշ քաղաքացիներ անմիջապես հակադարձեցին նրան.
«Մի րոպե, ավել պակաս խոսում ես, չի կարելի»: Նրանք փորձեցին մատենալ հարթակին եւ «Նոր Հայաստան»-ի անդամների հետ վիճաբանություն սկսվեց, սակայն Զարուհի Փոստանջյանը շարունակեց. «Պարոն Լիսկային պետք է ճանապարհ դնենք»: Նրան կրկին հակադարձեցին. «Պարոն Լիսկա չի, պարոն Խաչատրյան ա»: Վիճաբանությանը միջամտեց Կապանի ՀՀԿ-ական քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը՝ փորձելով հանդարտեցնել կրքերը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: