«Սուրեն Խաչատրյան, դու ինձ հետ գործ ունես, դե արի գլուխս ջարդի». «Նոր Հայաստանն» առաջինը Սյունիքի մարզ կայցելի

«Քանի որ Ազատության հրապարակում գիշերող մարդկանց առողջությունը վտանգված է, և ոստիկանությունը ոչ թե պետական հանցագործին է բռնում, այսօրվանից նստացույցը վերածվում է շուրջօրյա հերթապահության: Մեր տղաներին ուղարկում ենք մեկ օր օջախում տաքանալու, հետո գալու հերթապահության: 24 ժամ մենք կլինենք Ազատության հրապարակում: Ժողովրդի շտաբը, մեր պետական դրոշն ու մենք կմնանք Ազատության հրապարակում»,- Ազատության հրապարակում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղխորհդի անդամ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ դեկտեմբերի 12-20-ը ժամը 17:00-ին տեղի կունենա ասուլիս-ճեպազույց-քննարկում: Դրան զուգահեռ, դեկտեմբերի 16-ից սկսած, «Նոր Հայաստանը» նախաձեռնելու է քաղաքացիական որոշումներ կայացնող ժողովների շարք՝ տարբեր մարզերում. «Առաջին դուռը որ պետք է թակենք՝ պետական հանցագործ, ընտրագող, ժողովրդին ստրկացնող Լիսկա մականունով մարզպետի դուռն է: Մի քանի տարի առաջ նա ինձ սպառնաց՝ եթե դու հասնես իմ քաղաքը, գլուխդ կջարդեմ: Հանցագործ մարդն իրեն խառնում է իրական հերոսների հետ: Սուրեն Խաչատրյան, դու ինձ հետ գործ ունես, ու պատասխան պիտի տաս, դե արի գլուխս ջարդի»:

Նա նշեց, որ դեկտեմբերի 16-ին այցելելու են Սյունիքի մարզ և ժամը 11-ին լինելու են Կապանում, ժամը 14-ին՝ երթ Գորիսի փողոցներով, ժ. 15:30՝ Սիսիան, ժ. 17:30՝ Եղեգնաձոր. «Նույն օրը Ազատության հրապարակում կլինի ճեպազրույց-ասուլիս-քննարկում ու ուղիղ կապ «Նոր Հայաստանի» ներկայացուցիչների հետ: Դեկտեմբերի 17-ին պետական հերթական հանցագործի՝ Հ.Աբրահամյանի քաղաք ենք այցելելու. ժամը 11-ին կլինենք Արտաշատում և կոչ ենք անում արտաշատցիներին չվախենալ, մենք պետք է ազատագրենք Արտաշատը: Նույն օրը՝ Էջմիածին ՝ժ.13:00-ին, Արմավիր՝ ժ.14:30 և Թալին՝ ժ. 16:30:

Դեկտեմբերի 18-ին՝ Ազատության հրապարակում մեծ հանրահավաք ու երթ պետք է անցկացնենք: Ես համոզված եմ, որ այն աշխատանքը, որը պետք է անենք մինչև ուրբաթ, նոր էներգետիկա է բերելու: Դեկտեմբերի 19-ին շարունակում ենք մեր ժողովները՝ Աբովյան՝ ժ.11:00, Հրազդան՝ ժ.12:30, Գավառ (երթ)` ժ.14:30, Մարտունի՝ ժ.15:30, Իջևան՝ ժ.17:30: Դեկտեմբերի 20-ին՝ Աշտարակ՝ ժ. 11:00, Ապարան(երթ)` ժ.12:00, Սպիտակ ժ.13:00, հանդիպում Վանաձորում՝ ժ.14:30, և քաղաքացիական ժողովների այս շարքը ավարտվում է հաղթական Գյումրիում՝ ամսի 20-ին ժամը 17:00: Միաժամանակ: Մեր հաջորդ քայլերը կախված են ձեզնից ու մեզնից: Եթե ճիշտ գործենք, ամսի 18-ին նոր առաջարկ կունենանք»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս