Սպանվել է Հոնդուրասի հավաքականի ֆուտբոլիստը
Հոնդուրասում անծանոթ անձի կողմից գլխին ստացած հրազենային վնասվածքի արդյունքում մահացել է Հոնդուրասի հավաքականի պաշտպան Արնոլդ Պերալտան:
Դեպքը տեղի է ունեցել Հոնդուրասի Լա-Սեիբա քաղաքի առևտրի կենտրոններից մեկի առջև:
Պերալտան 29 տարեկան էր, 2013 թվականից մինչ այս տարի հանդես էր գալիս շոտլանդական «Ռեյնջերսի» կազմում: Այս տարի տեղափոխվել էր Հոնդուրասի «Օլիմպիա»: Հոնդուրասի հավաքականում հանդես էր գալիս 2011 թվականից:
Սիրարփի Աղաբաբյան