Բաժիններ՝

103-ամյա բժիշկի երկարակեցության գաղտնիք

103-ամյա ճապոնացի բժիշկ Շիջակի Հինոհարան վստահեցնում է, որ իր առաջարկած կյանքի բանաձևը դեպի երկարակեցություն տանող միակ ուղին է:

Ըստ healthyfoodstar.com-ի՝ չնայած նրան, որ բժիշկը 103 տարեկան է, նա շատ երիտասարդ է երևում, և երկար տարիներ պահպանում է մարմնի քաշը՝ 60կգ: Նրա կարծիքով՝ առողջ և երկար կյանք ունենալու համար պետք է ճիշտ սնվել:

Բժշկի առաջարկած կանոններն են

Ուտելիքն ամենակարևորն է

Կարդացեք նաև

103-ամյա բժշկի նախաճաշը բաղկացած է մրգային հյութերից, որոնք համադրվում են 1ճ/գ ձիթապտղի յուղով կամ մեկ բաժակ կաթով: Ձիթապտուղը հրաշալի է մաշկի և անոթների համար: Լանչին բժիշկը խմում է մի փոքր կաթ՝ 2-3 կտոր թխվածքաբլիթով: Այնուամենայնիվ, եթե չափազանց զբաղված է, ոչինչ չի ուտում: Ճաշը բաղկացած է մրգերից, մի փոքր կտոր ձկից և շաբաթական 2 անգամ՝ 90 գ յուղոտ մսից:

Էներգիա

Ճապոնացի բժիշկը պնդում է, որ էներգիան գալիս է, երբ մարդն իրեն լավ է զգում, ոչ թե այն ժամանակ, երբ երկար է քնում կամ լավ է ուտում: Օրինակ, երբ փոքր երեխաները ոգևորվում են, մոռանում են ուտելու և քնելու մասին: Բժիշկը հավատում է, որ, եթե չափահասները չափազանց շատ են նվիրված իրենց աշխատանքին, և դա իրենց երջանկացնում է, ապա նրանք դիետայի կանոնների կամ հավելյալ քնելու կարիք չեն ունենա:

Ապագայի մասին դրական լիցքերով զինվեք

Բժիշկը հավատում է, որ արագ ապրելակերպը ձեզ ակտիվ է դարձնում: Նրա խոսքով՝ շատ կարևոր է նաև ուշ տարիքում թոշակի անցնելը, հատկապես 65-ից հետո, քանի որ այդ ընթացքում կարողանում եք զբաղեցնել ուղեղը գործերով և հավելյալ էներգիա ստանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս