Բաժիններ՝

Արդյոք Եկեղեցին ունի՞ մեղքերի որոշ դասակարգում

– Եկեղեցին ունի՞ մեղքերի որոշ դասակարգում: 

– Լինում են երկու տեսակի մեղք, առաջին` ադամական, որ ծնունդ է առել դեռևս Ծննդոց գրքի 1-ին գլուխներում նշված ժամանակահատվածում, երբ նախահոր և նախամոր անհնազանդության պատճառով մեղքը մտավ աշխարհ և շարունակաբար փոխանցվեց սերնդեսերունդ։ Տիեզերքն ամբողջությամբ ընկավ մեղքի մեջ, և աստվածային նզովքն իջավ մարդկության վրա։ Տիեզերքում եղող ամեն բան իր մեջ կրում է նախնական մեղքը։ 
Երկրորդ. ձեռքբերովի մեղքեր, որոնք մարդը գործում է ողջ կյանքի ընթացքում։ Մեղքը կարելի է սահմանել հետևյալ կերպ. արարք, որն ուղղված է Աստծո կամքին հակառակ։

Օրհնությամբ՝ Տ. Զոհրապ աբեղա Կոստանյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս