Ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈւ-ն ունի ևս 2 սպանված և 1 վիրավոր զինծառայող. razm.info
razm.info-ն գրում է. Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում ենթասպան անզգուշությամբ հրազենով սպանել է Բաքվի Յասամալի շրջանից զորակոչված զինծառայող Ադիլ Գուլիևին (Adil Quliyev)։
Այս մասին տեղեկացանաք ադրբեջանական ընդդիմադիր Meydan.TV հեռուստատեսության ֆեյսբուքյան էջում հրապարկված գրառումից։ Օգտատերերից մեկը գրառման տակ գրել է, ադրբեջանական բանակում երեկ 2 զոհ է եղել, ևս 1 զինծառայողի ոտքն անդամահատել են՝ հավելելով, որ սպանվածներից մեկը նորապսակ էր։ Այս վերջին տեղեկությունները, սակայն, դեռ ոչ մի այլ աղբյուր չի հաստատել։
Մանրամասներն՝ այստեղ