ՌԴ դատախազությունը ստուգումներ է անցկացնում Дождь հեռուստաալիքում
ՌԴ դատախազության ներկայացուցիչները ստուգումներ անցկացնելու նպատակով գտնվում են Дождь հեռուստաալիքում:
Այս մասին իր Twitter-ում գրել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան:
«Օստանկինոյի միջշրջանային դատախազության աշխատակիցները ստուգմներ անցկացնելու նպատակով եկել են «Дождь» հեռուստաալիք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում է, հեռուստաալիքում ստուգումներ են անցկացնում՝ պարզելու արդյոք ԶԼՄ-ի գործունեությունը համապատասխանում է ծայրահեղականության, ահաբեկչության դեմ պայքարին: