Վրաստանի ՆԳՆ-ն առգրավել է անօրինական զենք ու զինամթերք
Վրաստանի ներքին գործերի նախարարությունն առգրավել է անօրինական զենք ու զինամթերք, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թբիլիսիի Վարկետիլի բնակավայրում ձերբակալել են 1986թ. ծնված, նախկինում դատապարտված Ֆորե Բ-ին, ում մոտ հայտնաբերվել է զենք-զինամթերք:
Վրաստանի ՆԳՆ-ի տվյալով՝ տղամարդու բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ պահունակով ու 197 փամփուշտով: Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը:
Կատարվում է հետաքննություն: