Բաժիններ՝

Տաջիկստանում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Ռիխտերի սանդղակով 7,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Երկրաբանական ծառայությանը:

Ականատեսների վկայությամբ՝ ստորերկրյա ցնցումները զգացվել են նաև Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում, որտեղ շենքերը ցնցվել են: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է լեռնային Կարակուլ բնակավայրից 111 կմ դեպի հարավ-արևմուտք, նշել են ամերիկյան ծառայությունում: Հայտնի է, որ երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Դուշանբեում:

Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հաստատել է ամերիկացի գործընկերների հաղորդագրությունները 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին:

«Երկրաշարժը զգացվել է Տաջիկստանում, Ուզբեկստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում: Ալմա-Աթայում այն կազմել է 2-3 բալ»,-կենտրոնի հաղորդագրությունը մեջբերել է RIA Novosti-ն:

Ղազախ սեյսմոլոգների տվյալով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Ստորերկրյա ցնցումները տվել են ավելի քան 40 վայրկյան: Դուշանբեի բնակիչները դուրս են եկել փողոցներ:
Զոհերի ու ավերածությունների մասին տվյալներ չկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս