Գերմանիան խնդրում է սաուդցիներին չֆինանսավորել վահաբիտների մզկիթները
Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կոչ է արել Սաուդյան Արաբիային դադարել աջակցել արմատական իսլամիստներին՝ ֆինանսական աջակցություն չտրամադրել ֆունդամենտալիստական հայացքներ ունեցողներին այլ երկրներում մզկիթներ կառուցելու համար:
Bild թերթին տված հարցազրույցում նա պատմել է, որ Գերմանիայում բազմաթիվ վտանգավոր իսլամիստներ հաճախում են սաուդցիների կողմից ֆինանսավորվող մզկիթներ, որտեղ քարոզվում է վահաբիզմ:
Բեռլինում Սաուդյան Արաբիայի դեսպանությունը հայտարարել է, որ երկիրը շահագրգռված է երիտասարդության արմատականության դեմ պայքարում: