Բաժիններ՝

Վենեսուելայի ընդդիմությունը վերջին 17 տարում առաջին անգամ հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում

Վենեսուելայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակել է «Ժողովրդավարական միասնության կլոր սեղան» ընդդիմադիր բլոկը:

Համաձայն Ազգային ընտրական խորհրդի՝ ընդդիմությունն ստացել է 99 պատգամավորական տեղ միապալատ՝ 167 տեղանոց Ազգային ասամբլեայում, հայտնում է BBC-ն:

Իշխող Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունը, համաձայն նախնական տվյալների, կստանա 46 տեղ:

Այդկերպ, վերջին 17 տարում առաջին անգամ (Չավեսի իշխանության գալու ժամանակներից ի վեր) սոցիալիստները կորցրեցին տեղերի մեծամասնությունը Վենեսուելայի խորհրդարանում:

Կիրակի օրը կայացած ընտրություններում մասնակցության հայտը կազմել է 74,25%-ը:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի բազմաթիվ շրջաններում ընդդիմության հաղթանակի լուրը դիմավորել են հրավառությամբ:

Ընդդիմությունը իշխող կուսակցությանը մեղադրում է սխալ տնտեսական քաղաքականություն վարելու ու նավթային ռեսուրսները անարդյունավետ օգտագործելու մեջ, որը երկրում հանգեցրել է ճգնաժամի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս