Բաժիններ՝

ԿԸՀ-ն հայտարարություն է տարածել

ԿԸՀ մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասված է.

«Մի քանի րոպե առաջ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտակայքում հավաքված մի խումբ քաղաքացիներ ցանկություն են հայտնել ներս մտնել հանձնաժողովի շենք և իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ:

ԿԸՀ մամլո ծառայությունը հայտնում է, որ հանձնաժողովի ամբողջ կազմը, ներառյալ՝ դրա նախագահը, ներկայումս իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ Հայաստանի Հանրապետության տարածքում 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների ամփոփման կապակցությամբ:

ԿԸՀ մամլո ծառայությունը հայտարարում է նաև, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այդ թվում՝ դրա նախագահը, պատշաճ ընթացակարգերից դուրս, առանց գրավոր հիմքերի իրավասու չեն կատարել քաղաքացիների ընդունելություն, մասնավորապես, նրանց հետ բանավոր քննարկումներ անցկացնել ինչպես նրանց կողմից հնչեցված ընդհանուր մտահոգությունների, այնպես էլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

Միաժամանակ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավաստիացնում է, որ պատշաճ կարգով ներկայացված ցանկացած դիմում, բողոք կամ պահանջ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում պատշաճ քննարկման առարկա կդառնա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս