Բաժիններ՝

ԱՄՆ-ը պատրաստ է ոչնչացնել ԴԱԻՇ-ը. Օբաման հանդես է եկել ամերիկացիներին ուղղված հեռուստաուղերձով

ԱՄՆ-ի համար ահաբեկչության սպառնալիքը իրական է, սակայն Ամերիկան պատրաստ է ոչնչացնել ցանկացած սպառնալիք, ներառյալ՝ ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Ահաբեկչության սպառնալիքն իրական է, սակայն մենք այն կհաղթահարենք»,- ասել է Օբաման՝ Սպիտակ տան Օվալաձև սենյակից հանդես գալով ամերիկացիներին ուղղված հեռուստաուղերձով:
«Մենք կոչնչացնենք ԴԱԻՇ-ը կամ ցանկացած այլ կազմակերպություն, որը փորձում է մեզ վնասել»,- ասել է Օբաման:
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է որսը ահաբեկիչների նկատմամբ այնտեղ, որտեղ դա հարկավոր է: Նա բարձրաձայնել է ԱՄՆ-ի 4 հիմնական քայլեր մասին ահաբեկչության դեմ ողջ աշխարհում պայքարելու համար:

Օբաման նշել է, որ առաջին քայլը Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դիրքերին ավիահարվածներ հասցնելն է: Երկրորդն Իրաքի ու Սիրիայի զինված ուժերն ահաբեկիչների դեմ պայքարում աջակցություն են ստանալու ԱՄՆ-ի կողմից: Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի դաշնակիցների հետ երկիրը շարունակելու է համագործակցել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Սիրիայի ճգնաժամի քաղաքական լուծումը կօգնի բոլոր երկրներին միավորվել ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում, ինչը չորրորդ քայլն է:
Ամերիկացիներին ուղղված ուղերձում Օբաման հայտարարել է, որ չի կարելի իսլամի մասին դատել՝ ելնելով այն բանից, թե ինչ են անում ԴԱԻՇ-ի զինյալները:

«ԴԱԻՇ-ը գործում է ոչ հանուն իսլամի: Նրանք մարդասպաններ են ու բանդիտներ, մահվան պաշտամունքի մաս: Նրանց բաժին է ընկնում մուսուլմանների ոչ մեծ մասը»,- հայտարարել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս