Բաժիններ՝

Լե Պենի կուսակցությունը հաղթանակում է Ֆրանսիայի ընտրություններում. Էքզիթ-փոլ

Համաձայն էքզիթ-փոլի արդյունքների՝ Ֆրանսիայի շրջանային ընտրություններում 13 շրջաններից 6-ում առաջատարն է աջ «Ազգային ճակատ» կուսակցությունը, որը գլխավորում է Մարին Լե Պենը:

Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ կուսակցությունը կարող է ստանալ ձայների մոտ մեկ երրորդը:

Սա Փարիզում նոյեմբերի 13-ին կայացած ահաբեկչություններից հետո կազմակերպված առաջին ընտրություններն են:

Այս ընտրությունները դիտարկվում են որպես կարևոր ինդիկատոր՝ ցուցադրելով սոցիալիստների ներկայիս կառավարության քաղաքականության նկատմամբ ֆրանսիացիների աջակցությունն անվտանգության ու միգրացիայի ոլորտներում:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, փորձելով աջակցել Սոցիալիստական կուսակցությանը այդ ընտրություններում, կոչ էր արել ֆրանսիացիներին ցուցաբերել հայրենասիրություն:

Ֆրանսիայի շրջանային ընտրությունները սովորաբար աչքի են ընկնում մասնակցության ոչ բարձր հայտով շրջանային ադմինիստրացիաների բավական սահմանափակ լիազորությունների պատճառով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս