Բաժիններ՝

Հայաստանի ընտրողների ավելի քան 63%-ը քվեարկել է սահմանադրական բարեփոխումների օգտին. RIA Novosti

Հայաստանի ընտրողների բացարձակ մեծամասնությունը՝ 63,35%-ը, կողմ է հանդես եկել կիրակի օրը երկրում անցկացված սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին, որը դրվել էր հանրաքվեի:

Նման տվյալներ է ներկայացնում Հայաստանի ԿԸՀ կայքը, որը ավարտել է բոլոր՝ 1997 ընտրական տեղամասերի ձայների հաշվարկը: Հանրաքվեում ներկայացվել էր հանրապետության կառավարման նախագահական կարգը խորհրդարանականով փոխարինելու հարցը, գրում է RIA Novosti-ն:

Նշվում է, որ քվեարկության համար նախատեսված ցուցակներում ընտրողների թիվը եղել է 2 միլիոն 550 հազար 323 քաղաքացի, հանրաքվեին մասնակցել է 1 միլիոն 296 հազար ընտրող (50,51%):

Բոլոր հարցաթերթիկների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ բարեփոխումների օգտին քվեարկել է 825622 մարդ (քվեարկությանը մասնակցածների 63,35%-ը կամ ընտրական ցուցակներում ներկայացվածների 32,17%-ը):

Սահմանադրական բարեփոխումների նախագծին «դեմ» է քվեարկել 421593 մարդ (քվեարկությանը մասնակցածների 32,35%-ը կամ ընտրական ցուցակներում ներկայացվածների 16,42%-ը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս