Բաժիններ՝

Հայաստանի ընտրողները քվեարկել են խորհրդարանական հանրապետության օգտին. BBC Russian

BBC Russian-ը, անդրադառնալով Հայաստանում երեկ անցկացված հանրաքվեին, հայտնում է, որ երկրում հանրաքվեին մասնակցածների մեծ մասը քվեարկել է կառավարման խորհրդարանական համակարգի օգտին:

Նշվում է, որ նախնական տվյալների համաձայն՝ սահմանադրական բարեփոխումների նախագծի օգտին քվեարկել է ավելի քան 825 հազար մարդ կամ քվեարկածների 63,35%-ը:

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն արդեն հայտարարել է, թե ավարտվել է բոլոր քվեարթերթիկների հաշվարկը:
Հայաստանի օրենքների համաձայն՝ հանրաքվեում ներկայացված հարցը ընդունված կարելի է համարել, եթե դրա օգտին քվեարկի հանրաքվեին մասնակցածների ավելի քան 50%-ը:

Հայաստանի ԿԸՀ-ի տվյալներով մասնակցության հայտը կազմել է 50,51%:
Հանրաքվեի վերջնական արդյունքները պետք է հրապարակվեն կիրակի՝ դեկտեմբերի 13-ին:a

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս