Բաժիններ՝

Ինչպե՞ս պարզել շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակը

Պարզվում է ՝ բույսերի և ջրիմուռնե8ի որոշ տեսակներ ոչ միայն զգայուն են աղտոտումների հանդեպ, այլև հրաշալի կերպով մաքրում են ջուրն ու հողը: Թե որքանով է հնարավոր պարզել ջրի աղտոտվածությունը ֆիտոպլանկտոնի միջոցով, պարզել են Պավել Լոբոկովն ու կենսաբան Դմիտրի Րիսնիկը:

Ֆիտոպլանկտոն

Մեկ ջրամբարում ֆիտոպլանկտոնների առկայությունից և դրանց քանակից կարելի է դատել, թե որքանով են աղտոտված գետերի ու լճերի ջրերը: Անբարենպաստ պայմաններում դրանց միայն մեկ տեսակը կարելի է գտնել:

Փշատերև ծառեր

Քաղաքի էկոլոգիական վիճակի մասին կարող է խոսել փշատերև և տերևավոր ծառերի հարաբերությունը: Որքան աղտոտված է օդն այս կամ այն շրջանում, այնքան քիչ են փշատերև ծառերը, ու շատ են տերևավոր ծառերը:

Ծառերի կոճղի շրջանակները

Ծառը յուրահատուկ փաստաթուղթ է, որի շնորհիվ կարող եք կարդալ աղտոտված բնության պատմությունը: Յուրաքանչյուր շրջանակի տարրերն ուսումնասիրելով՝ հնարավոր է պարզել ոչ միայն՝ ծառի տարիքը, այլև՝ այն, թե ինչ է տեղի ունեցել էկոլոգիայի հետ այս կամ այն տարիներին:

Քարաքոսներ

Եթե ձեր շրջապատի ծառերի վրա քարաքոսներ են աճում, ապա ճիշտ վայրում եք ապրում: Եթե՝ ոչ, նշանակում է՝ այդ տարածքում միջավայրն այնքան աղտոտված է, որ ապրելն անհնար է այդտեղ:

Ակվարիումի ձկներ

Ամբողջ աշխարհում ջրամատակարարման կայաններում ջուրը կարգավորում են Դանիո ակվարիումային ձկները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս